Գեորգի Կվիրիկաշվիլիին՝ Վրաստանի վարչապետ
Международные новостиՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է Գեորգի Կվիրիկաշվիլիին երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանը։
Շաբաթ օրը, խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահություն էր հայտնել երկրի կառավարության նոր կազմին՝ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Կվիրիկաշվիլիի ղեկավարությամբ:
Խորհրդարանում կառավարությանը և ծրագրին վստահություն հայտնելու օգտին կողմ էր քվեարկել 110 պատգամավոր։