Սիրիական բանակը զգալիորեն առաջ է շարժվել Հալեպի արևելյան թաղամասերում
Международные новостиՍիրիական բանակը զգալիորեն առաջ է շարժվել Հալեպ քաղաքի արևելյան թաղամասերի խորքը: Այդ մասին interfax.ru գործակալությանը հայտնել են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում:
«Վերջին երկու օրվա ընթացքում սիրիական կառավարական զորքերը զգալիորեն առաջ են շարժվել Հալեպի արևելյան թաղամասերի խորքը»,- ասել է կենտրոնի ներկայացուցիչը:
«Հալեպի արևելյան մասում «Ջեբհատ ան-Նուսրա»-ի և նրանց հարող խմբավորումների ահաբեկիչներից ազատագրվել է հինգ թաղամաս և ավելի քան երկու հազար շենք»,- նշել են կենտրոնում:
Հաշտեցման ռուսական կենտրոնը ահաբեկիչներից ազատված Հալեպի թաղամասեր մարդասիրական օգնություն է ուղարկում:
«Թաղամասերում վերականգնվում է խաղաղ կյանքը, ձևավորվում են իշխանության տեղական մարմիններ, ապահովվում է անվտանգությունը և իրավական կարգը»,- հայտարարել է կենտրոնի ներկայացուցիչը: