Բաշկիրիայում բախվել են երեխաների տեղափոխող ավտոբուսն ու մարդատար ավտոմեքենան. կա 1 զոհ
Международные новостиԱվտոբուսը, որով Բաշկիրիայում կայացած մարզական մրցումներից երեխաները վերադառնալիս են եղել Պերմ, բախվել է մարդատար ավտոմեքենայի հետ:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով տարածաշրջանի գլխավոր պետավտոտեսուչին, վթարի պատճառով մեկ մարդ զոհվել է, մեկը վիրավորվել: Նրա տվյալներով` վթարը տեղի է ունեցել 16:00-ին (երևանյան ժամանակով) Բաշկիրիայում: Բախվել են Setra ավտոբուսն ու Renault Twingo մակնիշի ավտոմեքենան:
«Ավտոբուսի սրահում 30 մարդ է գտնվել, որոնցից 21-ը` երեխաներ և դեռահասներ: Նրանք վերադառնալիս են եղել Բաշկիրիայի երկրորդ խոշորագույն քաղաքում` Ստերլիտամակում, անցկացվող մրցումներից: Ուղևորատար մեքենայում ամուսիններ են եղել: 1964 թվականի ծնված ուղևորուհին ստացված վնասվածքների պատճառով մահացել է, վարորդին տեղափոխել են հիվանդանոց», - ասվում է պետավտոտեսուչի հաղորդագրության մեջ:
Երեխանները չեն տուժել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները: