Թուրքիայում ազատ են արձակել BBC-ի ձերբակալված թղթակցուհուն
Международные новостиBBC հեռուստաալիքի թուրքական ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայում ազատ են արձակել իրենց թղթակցուհուն, ում այսօր ավելի վաղ ձերբակալել էին:
Ինչպես հայտնում է Russia Today-ը, Հատիս Քամերի ձերբակալության պատճառը չի նշվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիարբեքիր և Շիրվան քաղաքներում արտասահմանյան ԶԼՄ-ների լրագրողների են ձերբակալել` BBC-ի թղթակցուհուն և «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի աշխատակցուհուն: