Դանիայում կառավարություն կձեւավորեն երեք կուսակցություններ
Международные новостиԴանիայի Պահպանողական ժողովրդական կուսակցությունն եւ Լիբերալ ալյանսը Լիբերալ կուսակցության հետ կոալիցիա կկազմեն եւ կձեւավորեն նոր կառավարությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Լարս Լյոկկե Ռասմուսենը:
«Մենք այդ հարցում համաձայնություն ենք ձեռք բերել: Վաղը կուսակցությունները նոր՝ եռակուսակցական կառավարություն կձեւավորեն: Կառավարական հարթակը լավատեսություն է ներշնչում: Մենք մտադիր ենք ջանքեր ներդնել՝ ձեւավորելու համար մի հասարակություն, որտեղ տնտեսական շերտերը նվազագույնի կհասնեն»,- ասել է Ռասմուսենը:
Նոր կառավարությունը մտադիր է լրացուցիչ միջոցներ հատկացնել կրթության, աշխատատեղերի ստեղծման եւ գործազրկության դեմ պայքարի համար, ինչպես նաեւ բարեփոխումներ իրականացնել պետական ծառայությունների ոլորտում: Ծրագրվում է նաեւ ավելացնել երկրի պաշտպանական ծախսերը: