Հալեպից 3000 խաղաղ բնակչի է հաջողվել դուրս բերել
Международные новостиՍիրիայի Հալեպ քաղաքից, որի մի մասը դեռևս գտնվում է գրոհայինների վերահսկողության տակ, կարողացել են ավելի քան 3000 բնակչի դուրս բերել: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` վկայակոչելով դիտորդներին:
Այսօր ավելի վաղ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից հայտնել էին, որ անցյալ մեկ օրում Հալեպից շուրջ 1000 խաղաղ բնակիչ է հեռացել, որոնցից հարյուրը` երեխաներ:
Այսօր հաղորդվում էր նաև, որ սիրիական կառավարական զորքերը վերջին երկու օրում կարողացել են առաջ ընթանալ դեպի քաղաքի արևելյան թաղամասերի խորքը, որը գրավել են գրոհայինները: Զինվորականներին հաջողվել է իսլամիստներից 5 թաղամաս հետ նվաճել: Ավելի ուշ տեղեկություն է հայտնվել, որ զինվորականները ևս երկու շրջան են գրավել: