Իրաքցի փախստականներն ինքնակամ հատում են Սիրիայի հետ սահմանը
Международные новостиԻրաքցի ներգաղթյալները, հատելով Սիրիայի հետ սահմանը, հավաքվում են երկրի արևելքում գտնվող Էլ-Հասակա նահանգում, որը կարևոր նշանակություն ունի և վերահսկվում է քրդերի կողմից:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, փախստականների ճամբարում շուրջ տաս հազար ընտանիք է գտնվում: Չի բացառվում, որ նրանց թվում են նաև «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների երեխաները: Նշվում է, որ ընտանիքների հետ սահմանը հատող տղամարդկանց մեծ մասը 20-40 տարեկան է:
Էլ-Հասակա նահանգի սոցիալական աջակցության վարչության տնօրենը փախստականների հոսքի առաջացման համար մեղադրում է ԱՄՆ-ին` Մոսուլում հարձակումներ սկսելու քաղաքականության պատճառով: Վերջինս վստահ է, որ Վաշինգտոնը քաղաքական խաղ է վարում ԻՊ-ի շուրջ:
Նրան վրդովեցնում է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն բազմաթիվ հայտարարություններ է անում Մոսուլի բնակիչների մասին` ասելով, որ ահաբեկիչերը նրանց կենդանի վահանի տեղ են օգտագործում, մինչդեռ Հալեպի բնակչությանը, որը ևս տառապում է, այլ կերպ են վերաբերում: