Ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ը չեն կարողանում ազատվել Թուրքիա-ԵՄ գլխացավանքից. թուրքագետ
Международные новостиԹուրքիա-Եվրամիություն հարաբերությունները դարձել են գլխացավանք, որից ոչ Եվրոպան, ոչ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն կարողանում ազատվել։
Այյս մասին ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը` Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցությա ն բանակցությունների սառեցման որոշման ընդունման մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը։
«Բոլորս էլ գիտենք, որ նոյեմբերի 24-ին Եվրոխորհրդարանը 479 կողմ, 107 ձեռնպահ և 36 դեմ ձայներով քվեարկել է մի բանաձևի օգտին, որով Եվրամիություն-Թուրքիա բանակցությունները սառեցվում են:
Առհասարակ, վերջին տարիներին արձանագրվել է կտրուկ սրացում և փոփոխություն Թուրքիայի քաղաքականության մեջ։ Եվրամիությունն իր տարբեր բանաձևերում հորդորել է փոխել այն և արտահայտել դժգոհություն Էրդողանի վարած քաղաքականության վերաբերյալ»,-ասաց թուրքագետը:
Նրա կարծիքով` վերջին կաթիլը եղավ այն, որ Թուրքիայում հուլիսի 15-ին չհաջողված հեղաշրջման փորձից օգտվելով, Էրդողանն սկսեց ամբողջական մաքրագործում իր երկրի ներսում։ «Էրդողանը հաշվեհարդար է տեսնում իր բոլոր քաղաքական և ոչ քաղաքական հակառակորդների հետ` իբր գյուլենականների հետ կապ ունենալու համար»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը։
Եվրախորհրդարանում նոյեմբերի 22-ին «ԵՄ-Թուրքիա հարաբերություններ» խորագրով նիստի ժամանակ կոչ է արվել միառժամանակ դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները: Նիստի ժամանակ ԵԽ բոլոր քաղաքական խմբակցություններն արձանագրել են Թուրքիայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի հարցում գրանցված հետընթացը: Բանակցությունների սառեցման վերաբերյալ ԵԽ վեց քաղաքական ուժերի կողմից պատրաստված առաջարկը քվեարկության է դրվել նոյեմբերի 24-ին և ընդունվել: