Սաուդյան Արաբիայում ձյուն Է տեղացել
Международные новостиՍաուդյան Արաբիայի հյուսիսարեւմտյան մասում ձյուն Է տեղացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Ընդ որում երկրի կենտրոնական տարածաշրջաններում տեղատարափ անձրեւներ են գրանցվել: Օդի ջերմաստիճանը զրոյից ցած Է իջել Շաքրա եւ Տաբուկ քաղաքներում: Էր Ռիադում եւ Ջիդդայում անձրեւ Է տեղացել:
Սաուդյան Արաբիայից Twitter-ի օգտատերերը կատակով հարց են տալիս. «Էր Ռիադը չի դարձել արդյոք նոր Լոնդոն»:
Նախորդ անգամ այս տարածաշրջանում ձյուն Է տեղացել 2013 թվականի հունվարին: Այն ժամանակ հարեւան քաղաքներից ժամանում Էին Տաբուկ՝ դիտելու այս վայրերի համար հազվադեպ բնական երեւույթը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Below zero? #Snow covers sand in #SaudiArabia's regions https://t.co/Cp4s48rkmU pic.twitter.com/ZqqkDz498f
— Al Arabiya English (@AlArabiya_Eng) 27 ноября 2016 г.