Կոլումբիայում ինքնաթիռի աղետի հետեւանքով 75 մարդ Է զոհվել, փրկվել են վեցը
Международные новостиԱռնվազն 75 մարդ Է զոհվել Կոլումբիայում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով, փրկվել են միայն վեցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, Twitter միկրոբլոգների ցանցի իր Էջում հայտնել Է 360 Radio Colombia ռադիոկայանը՝ հղում անելով Մեդելյին կոլումբիական քաղաքի ոստիկանության ներկայացուցիչներին:
Իրավակարգի պահապանների ղեկավարի հայտարարության համաձայն՝ աղետի վայրում որոնողափրկարարական աշխատանքները կասեցված են այն բանի կապակցությամբ, որ դրանց անցկացման շրջանում փրկվածներ այլեւս չեն մնացել:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ փրկարարները հարկադրված Էին որոնումները դադարեցնել սաստիկ անձրեւի պատճառով: Իր հերթին «Ֆրանսպրես» գործակալությունը հայտնել Է, որ զոհվածներից 25-ի մարմինները նույնականացված են, նշելով, որ փրկվել են հինգ հոգի:
Lamia բոլիվիական ավիափոխադրողի կործանված ինքնաթիռում եղել են 72 ուղեւորներ եւ անձնակազմի ինն անդամներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: