Անօրինական ներգաղթյալների թիվն Իտալիայում ռեկորդային մակարդակի է հասել
Международные новостиԻտալիայի ռազմական նավերը վերջին մեկ օրում ավելի քան 1400 ներգաղթյալի են փրկել Լիբիայի ափերի մոտ: Փրկարարական գործողություններին մասնակցել են նաև Իռլանդիայի և մի շարք միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների նավեր:
DW.com-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 29-ին հայտնել է Իտալիայի առափնյա ծառայության ներկայացուցիչը:
Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 2016-ի սկզբից ի վեր երկիր ժամանած ներգաղթյալների թիվը գերազանցել է 171 000-ը` գերազանցելով 2014 թվականի ռեկորդը, երբ Իտալիա էր ժամանել 170 100 մարդ:
Ներգաղթյալների ճնշող մեծամասնությունը Իտալիա է հասել աֆրիկյան երկրներից, շուրջ 36 000-ը՝ Նիգերիայից, 20 000` Էրիթրեայից և 12 000-ը` Գվինեայից:
ՄԱԿ-ի տվյալներով` շուրջ 4690 ներգաղթյալ տարվա սկզբից զոհվել են կամ անհետ կորել` փորձելով անցնել Միջերկրական ծովը: