Էրդողանը խոստովանել է, որ Թուրքիան բախվել է տնտեսական ճգնաժամի հետ
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ Թուրքիան բախվել է տնտեսական ճգնաժամի հետ և հայտարարել է, որ Թուրքիայի ժողովուրդը կպայքարի այդ ճգնաժամից դուրս գալու համար:
Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Թուրք ժողովուրդը պետք է զարգացնի իր տնտեսությունը` հիմնվելով այն հնագույն քաղաքակրթության վրա, որն ունենք: Այլապես ժողովուրդը կկորցնի իր ճիշտ ուղին: Տնտեսական զարգացման լծակները պահանջարկի մեծացման մեջ են, իսկ դրանք ստեղծում են ոչ թե ռոբոտներն ու ֆինանսական ինստիտուտներն, այլ մարդիկ: Առանց բնակչության բազմացման, առանց ներդրումների ու տեղական արտադրանքին աջակցող ֆինանսական համակարգի ամրապնդման անհնար է կառուցել մեր ապագան», - հայտարարել է Էրդողանը:
Նշենք, ծնունդով Թուրքիայից հայտնի հայազգի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն թուրքական «Հյուրիյեթ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին միջազգային ներդրողների շուկայում Թուրքիայի դրական իմիջը դեռևս չի փչացել, սակայն այդ գործընթացն արդեն կարելի է սկսված համարել:
«Թուրքիան շատ քիչ ժամանակ ունի: Շենքը դեռ չի փլուզվել, բայց կարող է փլուզվել: Մեկ-երկու տարվա ընթացքում դա կարող է պատահել», - հայտարարել է տնտեսագետը: