ՌԴ ՊՆ-ն շարժական հիվանդանոցներ կտեղակայի Հալեպում
Международные новостиՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարությանը և ԱԻՆ-ին հանձնարարել է շարժական հիվանդանոցներ ուղարկել Սիրիա տեղի բնակիչներին բուժօգնություն տրամադրելու համար:
Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով` այդ հանձնարարությունը պետք է կատարվի կարճ ժամկետներում:
Պեսկովի խոսքով` ՌԴ պաշտպանության նախարարությունը 100 տեղանոց բազմաֆունկցիոնալ հիվանդանոցով հատուկ նշանակության բուժջոկատ կտեղակայի Հալեպում: Հիվանդանոցը համալրված կլինի մանկական թերապևտիկ բաժնով: