Թաիլանդի արքայազնին հրավիրել են ընդունելու երկրի գահը
Международные новостиԹաիլանդի խորհրդարանը պաշտոնապես հրավիրել է գահաժառանգ արքայազն Մահա Վատչիրալոնգկոնին ընդունել թագավորական գահը:
BBC-ի տեղեկացմամբ` պաշտոնական ընթացակարգի համաձայն` նախ նախարարների խորհուրդը առաջարկը ներկայացրել է երկրի խորհրդարանի հաստատմանը, որից հետո պատգամավորները հաստատել են որոշումը:
Խորհրդարանի խոսնակն ընթերցել է գահաժառանգ արքայազնին հրավիրելու բանաձևը, որից հետո բոլոր պատգամավորներին առաջարկել է ոտքի կանգնել և ողջունել նոր թագավորի գահ բարձրանալը։
Ինքը՝ Մահա Վատչիրալոնգկոնը, որը գահին բարձրանալուց հետո պաշտոնապես կկոչվի Ռամա 10-րդ, ներկա չի գտնվել նիստին: ԶԼՄ-ների տվյալներով` նա երկրից դուրս է գտնվում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին կյանքից հեռացել է Թաիլանդի 88-ամյա թագավոր Փհումիփոն Ադուլյադետը, որը երկիրը կառավարել է 70 տարի: