Կալիֆորնիայի գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով 9 մարդ է զոհվել
Международные новостиԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքի գիշերային ակումբներից մեկում կրակ է բռնկվել, ինչի հետևանքով 9 մարդ է զոհվել:
Ինչպես փոխանցում է BBC-ն` վկայակոչելով տեղի իշխանություններին, ակումբի 13 այցելուներ անհետ կորած են համարվում: Ոստիկանության տվյալներով` հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 23:30-ին (երևանյան` 11:30-ին):
Նշվում է, որ ակումբում Golden Donna ռոք խմբի համերգն էր ընթանում: Ակումբում շուրջ 50 մարդ է գտնվելիս եղել կրակի բռնկման պահին:
Ականատեսների խոսքով` իրենք տարօրինակ հոտ են առել, սակայն ծխի ցուցիչները չեն գործել կրակի բռնկման սկզբում: