Ալյասկայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Международные новостиԱՄՆ Ալյասկա նահանգի Ալեուտյան կղզիների շրջանում 6.0 մագնիտուդ ուժգնության ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալները:
Սեյսմոլոգների տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիմիա կղզուց 53 կմ հարավ ընկած տարածքում, որն ընդգրկվում է Մերձավոր կղզիների կազմում:
Կործանումների կամ տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: