Ֆիդել Կաստրոյի աճյունասափորը տեղափոխող սգո թափորը ժամանել է Սանտյագո դե Կուբա
Международные новостиԿուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի աճյունասափորը տեղափոխող սգո թափորը շաբաթ առավոտյան ժամանել է Սանտյագո դե Կուբա, որտեղ մեքենաների շարասյունը դիմավորել են քաղաքի տասնյակ հազարավոր բնակիչներ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, քաղաքներում և ավաններում, որոնցով անցել է սգո թափորը, հարյուր հազարավոր կուբացիներ փողոց են դուրս եկել` կոմանդանտեին հրաժեշտ տալու համար:
Աճյունասափորը անցել է «Ազատության քարավանի» (կուբացի հեղափոխականների ջոկատների հաղթական երթի) հետընթաց երթուղով: Կուբացի հեղափոխականները Սանտյագո դե Կուբայից 1959-ի հունվարի 2-ին շարժվել էին դեպի Հավանա` մեկ շաբաթում հաղթահարելով ավելի քան 1000 կմ տարածություն և հունվարի 8-ին մտնելով Կուբայի մայրաքաղաք:
Շաբաթ երեկոյան Սանտյագո դե Կուբայում զանգվածային սգո հանրահավաք կանցկացվի, որի ժամանակ, ինչպես սպասվում է, ելույթ կունենա Ֆիդելի եղվայրը՝ Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն:
Հիշեցնենք, որ Ֆիդել Կաստրոն մահացել է անցյալ ուրբաթ` 90 տարեկան հասակում: