Թրամփը խոստացել է բարձր հարկեր սահմանել բիզնեսն արտերկիր տեղափոխող ընկերությունների համար
Международные новостиԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է բարձր հարկեր սահմանել ամերիկյան ընկերությունների համար, ովքեր բիզնեսը կփոխադրեն արտերկիր, սակայն կցանկանան դրանից հետո վաճառել իրենց ապրանքներն ԱՄՆ տարածքում։ Այս մասին հանրապետականը հայտնել է իր թվիթերյան էջում։
Թրամփը հայտնել է, որ նման ընկերությունների համար կսահմանվի հարկ՝ 35 տոկոսի չափով։ «Այդ հարկը ֆինանսական պլանում կդժվարացնի բիզնեսի տեղափոխումն այլ երկրներ, սակայն ինչ վերաբերվում է ԱՄՆ տարածքում գործունեությանը, ապա ընկերությունները կարող են իրացնել իրենց ապրանքները բոլոր 50 նահանգներում առանց որևէ հարկերի»,-գրել է Թրամփը։
«Նախապես զգուշացնում եմ շատ թանկարժեք սխալ գործելու մասին»,-նշել է նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը բաց է բիզնեսի համար։