Հավայան կղզիներում 90 սմ հաստությամբ ձյուն է տեղացել
Международные новостиՎերջին մի քանի օրում Հավայան կղզիներում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել: BBC-ի հաղորդմամբ` ձյան ծածկույթի հաստությունը նահանգի որոշ շրջաններում հասնում է 90 սմ-ի:
Օդերևութաբանների խոսքով` ձյունը արևադարձային վայրերում պատահում է, սակայն նման ցածրադիր վայրերում չափազանց հազվագյուտ երևույթ է:
Ամենից ուժեղ տեղումներ են եկել կղզու երկու ամենաբարձր գագաթների` Մաունա-Կեա և Մաունա-Լոա հրաբուխների շրջակայքում: Երկու լեռների բարձրությունն էլ գերազանցում է 4000 մետրը: Այս լեռնալանջերը բազմաթիվ լեռնադահուկորդների համար նախընտրելի հանգստավայրերից են:
Գրեթե զրոյական տեսանելիության պատճառով տեղի բնակիչներին հորդորել են դուրս չգալ տներից: Կանխատեսումների համաձայն` ձյան տեղումները կշարունակվեն նաև հաջորդ օրը: Կղզու մյուս շրջաններում հորդառատ անձրևներ են տեղում:

