Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների առաջարկը մեջլիս կներկայացվի այս շաբաթ
Международные новостиԹուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Բինալի Յըլդըրըմը խոսել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը մեջլիս ներկայացնելու ժամկետների մասին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Յըլդըր ըմը խոսել է Ռուսաստան կատարելիք այցից առաջ:
«Չեմ կարող ժամկետներ նշել, սակայն քիչ է մնացել: Այս շաբաթ առաջարկը մեջլիս կբերվի»,- հայտարարել է վարչապետը: Նա նշել է, որ իր կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչները շարունակում են հանդիպումները և քննարկումները սահմանադրական փոփոխությունների առաջարկի վերջնական տեսքի շուրջ
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջին ընտրություններից հետո մեջլիսում ունի 317 պատգամավոր, սակայն քվեարկության ժամանակ ունի միայն 316 քվե, քանի որ մեջլիսի նախագահ, ԱԶԿ-ական Իսմայիլ Քահրամանը զրկված է քվեարկելու իրավունքից: Թուրքիայի մեջլիսում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար անհրաժեշտ է առնվազն 330 պատգամավորական մանդատ: ԱՇԿ 40 պատգամավորների կողմ քվեարկելու պարագայում ԱԶԿ-ն կկարողանա առաջարկն ընդունել մեջլիսում և Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե գումարել:
Սահմանադրական փոփոխությունները միայն մեջլիսի քվեարկությամբ հնարավոր են անցկացնել 367 պատգամավորի կողմ քվեարկելու պարագայում: