Իսրայելի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Էրդողանին
Международные новостиԹուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորումից հետո դեկտեմբերի 5-ին Անկարայում Իսրայելի դեսպան Այթան Նաեհը հավատարմագրերն է հանձնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:
Նախքան Թուրքիայում Իսրայելի դեսպանի պաշտոնը ստանձնելը Նաեհը դիվանագիտական առաքելություն էր իրականացնում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը:
2010 թվականի մայիսի 31-ին իսրայելցի զինվորները հարձակվել են միջազգային մարդասիրական նավաշարասյանկազմում Պաղեստինի Գազայի հատված օժանդակություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա`բեռների ստուգում անցկացվելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջներին չենթարկվելու պատճառով: Հարձակմանհետևանքով Նավի վրա 9 թուրք քաղաքացիներ էին զոհվել: Անկարան պահանջում էր ԻսրայելիÖ պաշտոնապեսներողություն խնդրել և փոխհատուցել տուժածների ընտանիքներին: Թել Ավիվ-ը ցավ հայտնելով մարդկանց զոհվելուհամար, երկար ժամանակ մերժում էր դա` նշելով, որ իր զինված ուժերի գործողությունները համապատասխանում ենմիջազգային օրենքներին:
Երկարատև բանակցություններից հետո Իսրայելը 2016 թվականի սեպտեմբերի 30-ին ի վերջո Թուրքիայիարդարադատության նախարարության հաշվին «Մավի Մարմարա»-ի գործով որպես փոխհատուցում փոխանցել էր 20 մլնԱՄՆ դոլար:
2016 թվականի հոկտեմբերի 13-ին Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը այցելել էր Թուրքիա և դա 2010թվականի «Մավի Մարմարա»-ի հետ կապված դեպքից հետո երկու երկրների միջև նախարարի մակարդակով կատարվածառաջին այցն էր: