Սու-33 կործանիչը վթարի Է ենթարկվել «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրԷջք կատարելիս
Международные новостиՌուսական Սու-33 կործանիչը Միջերկրական ծովում վթարի Է ենթարկվել «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրԷջքի ժամանակ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ասված Է ՌԴ-ի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, որը դեկտեմբերի 5-ին ստացվել Է ՏԱՍՍ-ում:
«Սու-33 կործանիչը Սիրիայի երկնքում մարտական առաջադրանքը կատարելուց հետո «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա վայրԷջք կատարելիս աերոավարտիչի ճոպանը կտրվելու պատճառով դուրս Է գլորվել տախտակամածի սահմաններից»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ «օդաչուն ինքնանետիչով դուրս Է թռել եւ որոնողական-փրկրարական ծառայության ուժերով անմիջապես բարձրացվել Է «Ծովակալ Կուզենցով» նավ: «Օդաչուի առողջությանը վտանգ չի սպառնում»,- ճշտել են զինվորական գերատեսչությունում: