«Իսլամական պետությունը» նոր պաշտոնական ներկայացուցիչ է նշանակել
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր պաշտոնական ներկայացուցիչ է նշանակել, հաղորդում է Reuters-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ խմբավորման ներկայացուցիչ է նշանակվել Աբի ալ-Հասան ալ-Մուհաջիրը, ով նոր պաշտոնում իր առաջին ճառի ժամանակ իսլամիստներին կոչ է արել համբերատար դիմանալ դժվարություններին՝ խոստանալով ապագայում վարձատրել դրա համար։
Նա նաև նշել է, որ ԻՊ-ի և աշխարհի բոլոր մուսուլմանների դեմ են դուրս եկել «խաչակրաց ԱՄՆ և Եվրոպան, կոմունիստական Ռուսաստանը, Իրանի կրակապաշտները, Թուրքիայի աշխարհականները, աթեիստ քրդերը, ինչպես նաև բազմաթիվ հավատուրացներ և կռապաշտ արաբներ»:
Ալ-Մուհաջիրը խոստացել է, որ շուտով իսլամիստները «նրանց վրա կհարձակվեն նրանց իսկ երկրներում», և ԻՊ կողմնակիցներին առանձին կոչ է արել հարձակվել թուրք զինվորականների, գործարարների, լրագրողների և դեսպանությունների աշխատակիցների վրա ամբողջ աշխարհում:
Նշվում է, որ Աբի ալ Հասան ալ Մուհաջիրի նախորդը` 39-ամյա Աբու Մուհամեդ ալ Ադնանին, սույն թվականի օգոստոսի վերջին սպանվել է Հալեպում: