ՄԱԳԱՏԷ-ի անդամները միջուկային անվտանգության հռչակագիր են ընդունել
Международные новостиԱտոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անդամ պետությունները խոստացել են աշխարհում միջուկային անվտանգության ամրապնդման հասնել միջուկային եւ ճառագայթաակտիվ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ակտիվացման միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, դեկտեմբերի 5-ին հայտնել Է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:
Սույն պարտավորությունները նրանք ամրագրել են ամբողջ աշխարհում միջուկային անվտանգության ռեժիմի ամրապնդման վերաբերյալ դեկտեմբերի 5-ին Վիեննայում ընդունված նախարարական հռչակագրում:
«Ահաբեկիչները եւ հանցագործները կփորձեն օգտվել միջուկային անվտանգության համաշխարհային համակարգի ցանկացած թերությունից: Եվ ցանկացած երկիր կարող Է հարձակման օբյեկտ դառնալ: Ահա թե ինչու Է միջազգային արդյունավետ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն»,- հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ ելույթ ունենալով պատվիրակների առջեւ:
«Չափազանց կարեւոր Է պահպանել զգոնությունն այն պայմաններում, երբ միջուկային սպառնալիքն ավելի ու ավելի նոր ձեւեր Է ընդունում»,- նշել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: