Ադրբեջանից փորձել են ապօրինի կերպով ոսկի տեղափոխել Վրաստան
Международные новостиԱդրբեջանի քաղաքացին փորձել է ապօրինի ճանապարհով ոսկի տեղափոխել Վրաստան:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Մաքսանենգը ադրբեջանա-վրացական սահմանային անցակետով փորձել է անցկացնել 5,1 կգ ոսկի:
Մաքսանենգը ձերբակալվել է վրացական սահմանապահների կողմից, նրան սպառնում է 5-7 տարի ազատազրկում:
Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի 2 քաղաքացիներ փորձել էին ապօրինի ճանապարհով Ադրբեջանից 557 միավոր չհայտարարագրված ադամանդ տեղափոխել Վրաստան: