Յուրաքանչյուր չորրորդ իտալացուն աղքատություն է սպառնում. Istat
Международные новостиՅուրաքանչյուր չորրորդ իտալացուն ներկայում աղքատություն Է սպառնում:
Այդ մասին դեկտեմբերի 6-ին հայտնել Է Վիճակագրության ազգային ինստիտուտը (Istat):
2015 թվականին Ապենիններում բնակչության 28,7 տոկոսն աղքատության եզրին Էր: Խոսքը գրեթե 17,5 մլն մարդու մասին Է, եւ այդ թիվն ավելի քան 4,5 միլիոնով գերազանցում Է այն ցուցանիշը, որին, աղքատության դեմ պայքարի եվրոպական ռազմավարության համաձայն, Իտալիան պետք Է հասնի մինչեւ 2020 թվականը, նշում են Istat-ի փորձագետները:
Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն, առավել ծանր իրադրություն Է ստեղծվել երկրի հարավային տարածաշրջաններում, որտեղ աղքատության սպառնալիքը կախված Է յուրաքանչյուր երկրորդ բնակչի վրա: Այնտեղ աղքատության ինդեքսը կազմում Է 46,4 տոկոս:
Այս սոցիալական սպառնալիքի ամենաբարձր մակարդակը գրանցված Է Սիցիլիայում, որտեղ աղքատությունը սպառնում Է բնակչության 55,4 տոկոսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: