Իռլանդական դատարանն ապասառեցրել է ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու 100 մլն եվրոյի հաշիվը
Международные новостиԻռլանդական դատարանը չեղարկել է ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու հաշվի վրա առկա 100 մլն եվրոյի կալանքը: Այս մասին Интерфакс գործակալությանը հայտնել է Իրավական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնում ՅՈւԿՕՍ-ի նախկին բաժնետերերի հետ վեճերում ՌԴ շահերը պաշտպանող խմբի ղեկավար Անդրեյ Կոնդակովը:
Խոդորկովսկու հաշիվները սառեցվել էին 5 տարի առաջ` հանցավոր եկամուտների լվացման գործով հետաքննության շրջանակներում:
Կոնդակովի խոսքով` Դուբլինի Առաջին ատյանի դատարանը դատավճիռ է կայացրել իռլանդական բանկում Խոդորկովսկու հաշվին առկա միջոցների ապասառեցման մասին:
Նա նշել է, որ ռուսական կողմն հնարավորություն չի ունեցել մասնակցելու գործի քննությանը և ապացույցներ ներկայացնելու այդ միջոցների անօրինական ծագման վերաբերյալ: