Եվրամիությունը հաստատել է Թուքիայի հետ վիզաների վերացման համար անհրաժեշտ յոթ պայմանները
Международные новостиԹուրքիան պետք է դեռ կատարի յոթ պայմանները Եվրամիություն մուտքի համար վիզաների վերացման համար: Այդ մասին ասված է ԵՄ-ի և Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնագրի կատարման մասին Եվրահանձնաժողովի հերթական զեկույցում. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է վիզային ազատականացման ծրագրի իրականացմանը, չիրագործված են մնում յոթ պայմանները, որոնք նշված են 2016 թվականի սեպտեմբերի 28-ի երրորդ զեկույցում»,- հայտնել է Եվրահանձնաժողովը: Նշված պայմանների թվում են եվրոպական նմուշի բիոմետրիկ անձնագրերը, Եվրոպոլի հետ համագործակցության և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, եվրոպական ստանդարտների հակաահաբեկչական օրենսդրության և պրակտիկայի համապատասխանեցումը:
Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը նոյեմբերի 24-ին կոչ է արել «սառեցնել» բանակցությունները ԵՄ Թուրքիայի անդամակցության մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ի պատասխան սպառնացել է բացել ԵՄ-ի հետ թուրքական սահմանը Մերձավոր Արևելքից փախստականների համար: