ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է անվանել ԱՄՆ կոալիցիայի հարվածները Ռաքքայում
Международные новостиՄիացյալ Նահանգների կոալիցիայի հարվածները քաղաքացիական կառույցների ուղղությամբ Սիրիայի Ռաքքա նահանգում անընդունելի են: Life.ru-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Արտաքին քաղաքականության գերատեսչության տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին: «Ռմբակոծման են ենթարկվել բնակավայրերից մեկում գտնվող շենքերը, շուրջ 18 մարդ է զոհվել, շատերը վիրավորվել են: Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար»,- հայտնել են ԱԳՆ-ում:
Գերատեսչությունում ընդգծել են, որ նման տեղեկությունը խոր մտահոգություն է առաջացնում. խաղաղ բնակիչների տառապանքներին պետք է վերջ դրվի:
«Հրթիռային և ռումբային հարվածները, որոնց հետևանքով խաղաղ սիրիացիներ են զոհվում, անընդունելի են և վճռական դատապարտման են արժանի», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: