«Իսլամական պետությունը» նոր հարձակում է սկսել Պալմիրայում
Международные новостиՍիրիական Պալմիրա քաղաքի արվարձաններում վերսկսվել են բախումները սիրիական կառավարական զորքերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ու ապստամբ ուժերի միջև:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, երկրի կառավարական բանակն արդեն կորցրել է վերահսկողությունը այդ շրջանում գտնվող նավթահանքի տարածքում: Բացի այդ, մարտեր են ընթանում Հոմսից արևելք ընկած շրջաններում` Պալմիրայից 160 կմ հեռավորությամբ: Այս մասին հայտնել է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը, որը տեղեկություններ է ստանում Սիրիայում գտնվող աղբյուրներից:
Իսլամիստները Պալմիրան գրավել էին 2015-ին, որից հետո ավերել են քաղաքի պատմամշակութային կոթողները, ինչպես նաև զանգվածային սպանություններ են իրականացրել հնագույն ամֆիթատրոնում: Միայն 2016-ի մարտին է սիրիական բանակին հաջողվել ազատագրել քաղաքը` ՌԴ զինվորականների աջակցությամբ:
Մարտերը շարունակվում են նաև Հալեպում: Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև էր ընդունել, որով կոչ էր անում Հալեպում և Սիրիայի ողջ տարածքում անհապաղ հրադադար հաստատել: Այդ փաստաթուղթը պարտադիր բնույթ չի կրում, բայց քաղաքական նշանակություն ունի: