Նիգերիայում եկեղեցու փլուզման հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել
Международные новостиՆիգերիայում առնվազն 100 մարդ է զոհվել շաբաթ երկրի հարավարևելյան շրջանում եկեղեցու փլուզման հետևանքով: Ինչպես տեղեկացնում է The Jerusalem Post-ը, միջադեպի մասին հայտնի է դարձել այսօր, երբ տեղի բնակիչ-ֆոտոլրագրողը քաղաքային դիահերձարան է այցելել:
Փրկարարների խոսքով` զոհերի թիվը կարող է մեծանալ` հասնելով 200-ի: Միջադեպը տեղի է ունեցել Ույո քաղաքի եկեղեցու եպիսկոպոսի ձեռնադրության արարողության ժամանակ:
Associated Press-ի տվյալներով` տանիքի մաս կազմող մետաղական կոնստրուկցիաները փլուզվել են երկրպագության արարողության մեկնարկից կես ժամ անց:
Նահանգի իշխանությունները խոստացել են հետաքննություն իրականացնել` պարզելու, թե արդյոք խախտվել են շինարարության կանոնները: