Չիկագոյում ձնամրրիկի պատճառով հազարավոր չվերթներ են հետաձգվել
Международные новостиԱՄՆ-ի Իլինոյս նահանգում «Օ’Հարա» միջազգային օդանավակայանի ղեկավարությունն ավելի քան հազար ավիաչվերթ է հետաձգել Չիկագո քաղաքի շրջանում մոլեգնող ձնամրրիկի պատճառով:
Ինչպես հաղորդում է NBC News-ը, Չիկագոյի ավիացիոն վարչության ղեկավարությունը կիրակի առավոտյան հայտնել է 1393 չվերթների չեղարկման մասին: Հետաձգված չվերթների մի մասը ժամանում է, մյուս մասը` մեկնում:
Չիկագոյի մեկ այլ «Միդուեյ» օդանավակայանը, որը գտնվում է քաղաքից 13 կմ հեռավորությամբ, ևս հայտարարել է չվերթները հետաձգելու մասին:
Անցած օրվա ընթացքում Չիկագոյի շրջանում 17-30 սմ հաստությամբ ձյուն է տեղացել: Բացի այդ, -13 աստիճան ցուրտ է գրանցվել` ըստ Ցելսիուսի: