Մոսկվան ու Վաշինգթոնը դեռ չեն պայմանավորվել Հալեպից զինյալներին դուրս բերելու մասին․ ՌԴ ԱԳՆ
Международные новостиՌուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ Մոսկվան ու Վաշինգթոնը դեռ չեն պայմանավորվել Հալեպից զինյալներին դուրս բերելու հարցի շուրջ։ Այս մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստառադիոընկերությունը։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն առաջարկ են արել զինյալներին, որով նախատեսվում էր «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալներին դուրս բերել Հալեպից Իդլիբ նահանգի տարածքով։
Սիրիայի բանակը ավելի վաղ ակտիվ գրոհ էր իրականացրել Հալեպի արեւելյան շրջաններում, որոնք մինչ այդ ահաբեկիչների հսկողության տակ էին գտնվում։