Ֆրանսիայում կալանավորվել է Նիցցայի ահաբեկչական ակտի կազմակերպման 11 կասկածյալ
Международные новостиԴեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Ֆրանսիայի ոստիկանության հատուկ բաժանմունքի աշխատակիցները կալանավորել են 11 մարդու, ովքեր կասկածվում են Նիցցա քաղաքում ահաբեկչական ակտ իրականացրած Մոհամեդ Լահուայեջ Բուհելին նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելու մեջ:
Ուժայինների խոսքով` հետաքննությունն ունի կալանավորվածների` ահաբեկչական ակտին մասնակցություն ունենալու ուղղակի և անուղղակի ապացույցներ:
Europe 1-ի հաղորդմամբ` 11-ից 10 կասկածյալ կալանավորվել է Նիցցա և Նանտ քաղաքներում:
«Նրանք Մերձավոր Արևելքի երկրներից մեկի քաղաքացիներ են: Մենք ստուգում ենք նաև նրանց մասնակցությունն ահաբեկչական ակտն իրականացնողին լոգիստական ծառայություններ մատուցելու գործում», - հայտնել է ոստիկանությունը: