Մինսկը դարձել է կարևոր հարթակ տարածաշրջանային խնդիրների լուծման համար. Լուկաշենկո
Международные новостиՄինսկը դարձել է կարևոր հարթակ տարածաշրջանային խնդիրների լուծման համար։ BELTA գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրների դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:
«Մենք անփոփոխ կերպով հանդես ենք գալիս հակամարտությունները քաղաքակիրթ ձևով, բանակցությունների սեղանի շուրջ լուծելու օգտին։ Առանց ռազմական ուժի կիրառման, առանց քաղաքական և տնտեսական ճնշումների։ Այսօր Մինսկը կարևոր հարթակ է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար»,-նշելէ Լուկաշենկոն։