Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեսանելիությունը 200 մ է, իսկ Լեռնուտ-Սարիար-Վանաձոր ավտոճանապարհին՝ 10 մ
Международные новостиՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Շիրակի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածում տեղում է ձյուն:
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է:
Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղում է թույլ ձյուն, տեսանելիությունը 200 մ է, իսկ Լեռնուտ-Սարիար-Վանաձոր ավտոճանապարհին՝ 10 մ: