Եվրամիության ոչ մի երկիր կոչ չի արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ. Մոգերինի
Международные новостиԵրեկ` դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդին Եվրամիության ոչ մի երկիր կոչ չի արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Սիրիայի հարցով,հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Մենք չենք քննարկել պատժամիջոցները, ԵՄ ոչ մի երկիր չի պահանջել պատժամիջոցների մասով հավելյալ աշխատանքներ»,- պատասխանել է Մոգերինին ՌԴ-ի հանդեպ Սիրիայի պատճառով պատժամիջոցներ կիրառելու մասին հարցին: