ԱՄՆ-ն սահմանափակում է զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային
Международные новостиԱՄՆ ղեկավարությունը որոշել է սահմանափակել ռազմական աջակցությունը Եմենում Սաուդյան Արաբիայի արշավին` մտահոգվելով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թվի մեծացմամբ:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-ն կդադարեցնի նախատեսված զենքի վաճառքը Սաուդյան թագավորությանը:
Միացյալ Նահանգները նաև կվերանայի թագավորության օդուժի հետ անցկացվելիք ապագա զորավարժությունները:
Այս որոշումն արտահայտում է նախագահ Օբամայի կառավարության վրդովմունքը` Եմենում 20 ամիս տևող պատերազմում Սաուդյան Արաբիայի գործունեության առթիվ, որի հետևանքով ավելի քան 10 000 մարդ է սպանվել:
Սաուդյան Արաբիայի ղեկավարած ռազմական կոալիցիան Եմենի քաղաքացիական պատերազմին սկսել է միջամտել 2015-ի մարտից և հազարավոր ավիահարվածներ է իրականացրել հուսիթական շարժման գրոհայինների ուղղությամբ: