Կրեմլում հուսով են, որ Թրամփը կպահի ՌԴ-ի հետ երկխոսությունը վերսկսելու խոստումը
Международные новостиՌուսաստանը հույս ունի ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսել նորընտիր նախագահի պաշտոնավարման մեկնարկինն պես: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք լիահույս ենք, որ այն հայտարարությունները, որոնք արել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և նրա ցանկությունը՝ վերսկսելու երկխոսությունը Ռուսաստանի հետ կյանքի կկոչվեն», - ասել է Պեսկովը «Ռուսաստանն այսօր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ «ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը գոհացուցիչ չէ»: «Մենք հույս ունենք, որ երկխոսություն կծավալենք Թրամփի հետ»,- շեշտել է Պեսկովը:
Նրա խոսքով` Մոսկվան ցանկանում է Վաշինգտոնի հետ նորովի վերսկսել հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում` առևտրատնտեսական համագործակցության ասպարեզում: