Հալեպում շարունակում են տոնել քաղաքի ամբողջական ազատագրումը
Международные новостиՄարդիկ դուրս են եկել Հալեպի փողոցներ` ողջունելու կառավարական ուժերի հաղթանակը գրոհայինների նկատմամբ:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, մարդիկ ծածանում են ազգային դրոշներն ու երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դիմանկարները:
Նշվում է, որ քաղաքը գրոհայիններից ամբողջական ազատագրման մասին պաշտոնական հաղորդում չի ստացվել: Դեկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ գրոհայինների վերահսկողության տակ գտնվում էր դեռ 3 քառ. կմ տարածություն:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ազատագրված տարածքների ականազերծումն արդեն սկսվել է: