Թուրքիայում հայտնի լրագրող է ձերբակալվել
Международные новостиԹուրքիայում ձերբակալվել է հայտնի թուրք լրագրող Հյուսնյու Մահալլին, ով մեղադրվում է պետական այրերին սոցիալական ցանցի միջոցով վիրավորելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ստամբուլի կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները նախ խուզարկում են իրականացրել Մահալլիի տանը` առգրավվելով մի շարք նյութեր:
Խուզարկումից հետո նա ձերբակալվել է: