Պուտինը և Էրդողանը կքննարկեն Հալեպում ստեղծված իրավիճակը
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Սիրիայում տիրող իրավիճակի հարցով: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։ «Երեկ հրադադարի մասին համաձայնագիր է ձեռք բերվել, և մենք հույս ունեինք, որ այսօր կսկսվի Արևելյան Հալեպից մարդկանց տարհանման գործընթաց, սակայն կրկին գործի դրվեցին արկեր։ Այսօր երեկոյան ես կրկին հեռախոսով կխոսեմ հարգելի Պուտինի հետ»,- նշել է Էրդողանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկսովը TASS գործակալությանը հաղորդել է է, որ Պուտինը և Էրդողանը կքննարկեն Հալեպում ստեղծված իրավիճակը։