Ավստրիան սկեպտիկ է մոտենում ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության իրատեսությանը
Международные новостиԱվստրիան սկեպտիկ է մոտենում այն հարցին, որ ԵՄ–ին Թուրքիայի անդամակցությունը իրատեսական է։ Այս մասին ասել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քյորնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք սկեպտիկ ենք մոտենում ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության գաղափարի իրատեսության հարցին։ Անցած ամիսներին մենք տեսանք, որ իրավիճակն անմխիթար է»,– ասել է Քյորնը։
Նրա խոսքով՝ այս պահին ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության հիմքեր չկան։ Ընդ որում, Քյորնը նշել է, որ Թուրքիան Ավստրիայի համար կարեւոր գործընկեր է մնում անվտանգության, տնտեսության եւ միգրացիոն հարցերում։
Երեքշաբթի Բրյուսելում կայացել էր ԵՄ խորհրդի ընդհանուր հարցերի նիստ, որի արդյունքում արված հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ–ն ստեղված իրավիճակում չի պլանավորում Թուրքիայի անդամակցության հարցով նոր գլուխ բացել։