WikiLeaks-ում պատմել են՝ ով Է կազմակերպել արտահոսքը Քլինթոնի փոստից
Международные новостиWikiLeaks կազմակերպության համար աշխատող բրիտանացի նախկին դիվանագետ Քրեյգ Մյուրեյը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն Է դարձել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի փոստից հաղորդագրությունների արտահոսքի աղբյուրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Արտահոսքերից ոչ մեկը չի ստացվել ռուսներից: Աղբյուրը տեղեկատվությունից օգտվելու օրինական հնարավորություն Է ունեցել: Փաստաթղթերն ստացվել են ինսայդերական արտահոսքերի արդյունքում, այլ ոչ թե համակարգիչների կոտրանքի»,-ասել Է Մյուրեյը դեկտեմբերի 15-ին Daily Mail թերթում հրապարակված հարցազրույցում:
Նախկին դիվանագետը, որը ժամանակին զբաղեցրել Է Ուզբեկստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը, հրատարակությանը պատմել Է, որ անձամբ Է այդ նյութերի հետեւից գնացել Վաշինգտոն: Նրա խոսքով՝ փաստաթղթերը ձեռքից ձեռք են փոխանցվել Ամերիկյան համալսարանից ոչ հեռու գտնվող անտառային գոտում:
Ինչպես պնդում Է Մյուրեյը, աղբյուրն այդ քայլին Է դիմել Քլինթոնների Հիմնադրամի գործունեության շուրջ կոռուպցիան կտրականապես չընդունելու պատճառով եւ դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու պայքարում Քլինթոնի հիմնական մրցակցի՝ Բեռնի Սանդերսի համար նախընտրական պայքարի աննպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Արդյունքում՝ այդ մարդը որոշել Է նյութերը փոխանցել WikiLeaks-ի ներկայացուցչին, բայց ոչ թե անձամբ, այլ միջնորդի միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: