Ֆիլիպինների նախագահին պաշտոնազրկում Է սպառնում. Reuters
Международные новостиՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի նկատմամբ կարող Է պաշտոնազրկման ընթացակարգ սկսվել նրա արած այն հայտարարությունների պատճառով, որ ինքը, լինելով Դավաո քաղաքի քաղաքագլուխ, անձամբ ենթադրյալ հանցագործների Է սպանել ոստիկանության աշխատակիցներին օրինակ ցույց տալու նպատակով: Այդ մասին դեկտեմբերի 15-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ֆիլիպ ինցի երկու սենատորների:
«Դա հրաժարում Է ժողովրդի կողմից նրան ցուցաբերված վստահությունից եւ, Սահմանադրության համաձայն, առանձնապես ծանր հանցագործություն: Զանգվածային սպանությունները չեն կարող այլ կերպ գնահատվել, իսկ առանձնապես ծանր հանցագործությունը հիմք Է պաշտոնազրկման համար»,- հայտարարել Է սենատորներից մեկը:
«Նման բան ասելով, նա մատնել Է իրեն, ուստի միանգամայն օրինական կլիներ նրան իմպիչմենտ հայտարարելը»,- ասել Է Սենատի մեկ այլ անդամ: Reuters-ի տվյալներով՝ Ներկայացուցիչների պալատում (ստորին պալատ) Դուտերտեին կտրականապես դեմ են տրամադրված 297 պատգամավորներից 50-ը, ինչը բավարար չԷ իմպիչմենտ հայտարարելու համար:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն նախօրյակին հայտարարել Է, որ, լինելով Դավաոյի քաղաքագլուխ՝ անձամբ Էր սպանում ենթադրյալ հանցագործներին՝ ոստիկանության աշխատակիցներին այն բանի օրինակ տալու նպատակով, որ քրեական տարրերի հետ անհրաժեշտ Է դատաստան տեսնել խստորեն: «Դավաոյում ես դա անձամբ Էի անում, պարզապես որպեսզի ոստիկաններին ցույց տամ, որ եթե ես կարող եմ դա անել, ինչու դա չեն կարող անել իրենք»,- պետության ղեկավարի խոսքը մեջբերում Է AFP գործակալությունը:
71-ամյա Ռոդրիգո Դուտերտեն Մանիլայի վարչակազմի ղեկավարի պաշտոնն ստանձնել Է այս տարվա հունիսի 30-ին: Ավելի վաղ նա յոթ ժամկետ անընդմեջ զբաղեցրել Է Դավաոյի քաղաքագլխի պաշտոնը, որը գտնվում Է Մինդանաո հարավային կղզում եւ բնակեցված Է առավելապես մուսուլմաններով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: