Վլադիմիր Պուտինն ու Սինձո Աբե պայմանավորվել են վերսկսել ռազմական համագործակցությունը
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են վերսկսել համագործակցությունը ռազմական ոլորտում՝ «երկու գումարած երկու» ձևաչափով: BBC-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Երկու երկրի առաջնորդները հինգշաբթի երկկողմ բանակցություններ են սկսել, որոնք ուրբաթ կշարունակվեն Տոկիոյում:
«Այսօր համաձայնեցվել է, որ պետք է վերականգնել մեր երկկողմ երկխոսության այլ մեխանիզմներ ևս, որոնք վերջին տարիներին սառեցվել են: Նկատի է առնվում և՛ ռազմական գծով շփումները, և՛ «երկու գումարած երկու» ձևաչափի գծով` ԱԳ նախարարներն ու պաշտպանության նախարարները», - ասել է Լավրովը Պուտին և Աբեի բանակցություների առաջին փուլի ավարտին:
Պուտինը Ճապոնիա է ժամանել ուշացումով, որը նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է նախագահի հագեցած աշխատանքային գրաֆիկով: ՌԴ ղեկավարն այցով Ճապոնիայում կգտնվի դեկտեմբերի 15-16-ը: