Թրամփը տխմար է անվանել Սպիտակ տան մամուլի քարտուղարին
Международные новостиԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը «տխմար տղա» Է անվանել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NBC News-ը:
«Այդ տխմար տղան՝ Ջոշ Էռնեստը, ես չգիտեմ, խոսում Է արդյոք նախագահ (Բարաք) Օբամայի հետ: Գիտեք, ճիշտ մամուլի քարտուղար ունենալը շատ կարեւոր Է, որովհետեւ նա (Էռնեստը) շատ վատն Է տեղեկատվություն ներկայացնելու առումով: Նա կարող Է դրական բանն այնպես հայտնել, որ դա վատ հնչի»,- հայտարարել Է Թրամփը հետընտրական շրջագայության շրջանակներում Փենսիլվանիայի նահանգում ունեցած ելույթի ժամանակ:
Դեկտեմբերի 14-ին Էռնեստը Թրամփին մեղադրել Է, թե նա իմացել Է Դեմոկրատական կուսակցության սերվերի վրա Ռուսաստանի կողմից իբր կազմակերպված հաքերական գրոհների մասին, հաղորդել Է CNN-ը: Նրա խոսքով՝ ընտրված նախագահը «հավանաբար, իրազեկված Է եղել», որ Ռուսաստանը միջամտում Է ընտրարշավին՝ վնաս հասցնելով իր ընդդիմախոսներին: