Հալեպի արեւելյան շրջաններից զինյալների ու նրանց ընտանիքների անդամների դուրսբերումն ավարտված է
Международные новостиՀալեպի արեւելյան շրջաններից զինյալների ու նրանց ընտանիքների անդամների դուրսբերման գործողությունն ավարտված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը հայտնել Է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
«Դուրս են բերվել զինյալների վերահսկողության տակ գտնվող թաղամասերի բոլոր կանայք ու երեխաները»,-ասված Է կենտրոնի հաղորդագրության մեջ, որը դեկտեմբերի 16-ին ստացել են «Ինտերֆաքս» գործակալությունում:
Նշվում Է, որ «ռուսական կենտրոնի կողմից Հալեպի սահմաններից դուրս են բերվել 4,5 հազարից ավելի զինյալներ եւ 337 վիրավորներ»:
«Ընդամենը գործողության անցկացման ընթացքում ռուսական կենտրոնի կողմից քաղաքի արեւելյան թաղամասերից դուրս Է բերվել ավելի քան 9,5 հազար մարդ: Վերջին ավտոշարասյամբ տարհանվածների խոսքով՝ Հալեպի արեւելյան շրջաններից անցած օրվա ընթացքում հեռացել են բոլոր ցանկացողները»,-ասված Է հաղորդագրության մեջ: