Brexit-ը Լոնդոնին 50-60 մլրդ եվրո կարժենա
Международные новостиԵՄ կազմից դուրս գալը (Brexit) Մեծ Բրիտանիային 50-60 մլրդ եվրո կարժենա, որը Լոնդոնը պետք է վճարի Եվրամիությանը նախապես կնքված համաձայնագրով:
Ինչպես հայտնում է Euromag-ը` վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան աղբյուրներին, Լոնդոնի կողմից տասնյակ մլն եվրո վճարելու թեման առաջնային հարցերից կլինի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կառավարության հետ բանակցությունների օրակարգում, երբ սկսվի ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգը: Գործընթացը նախատեսվում է սկսել 2017-ի մարտին:
Վերոնշյալ գումարը ներառում է Մեծ Բրիտանիայի բազմամյա պարտականությունը: Չեխիայի եվրոպական հարցերով նախարար Թոմաս Պրոուզայի խոսքով` այդ համաձայնագիրը դեռ միակ բանն է, որը Մեծ Բրիտանիան համաձայնել է վճարել: