Չինաստանը կվերադարձնի Հարավչինական ծովում գրաված ամերիկյան ստորջրյա անօդաչու սարքը
Международные новостиՉինաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում Հարավչինական ծովում չինական ռազմանավի կողմից գրավված ամերիկյան ստորջրյա անօդաչու սարքը վերադարձնելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ-ն չի աջակցում իրենց` «անընդհատ վեր հանելով» այդ հարցը:
Չինական կողմի հայտարարությունը մեջբերում է Reuters գործակալությունը` հիշեցնելով, որ USNS Bowditch ամերիկյան հետազոտական նավին պատկանող անօդաչու սարքը չինական ռազմանավով գրավել էր հինգշաբթի:
Չինաստանի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ չինական նավը «անորոշ սարք» է նկատել ջրերում և որոշել է ստուգել այն` կանխելու նավիգացիոն անվտանգությանը սպառնացող հավանական հարցերը: Ստուգումից հետո միայն նրանք պարզել են, որ դա ամերիկյան անօդաչու է:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել նաև Պենտագոնը` պահանջելով վերադարձնել ամերիկյան նավին պատկանող ստորջրյա անօդաչուն: